VAS GROUP

«ՎԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000թ. Վարդան, Արթուր և Սամվել Ղազարյան եղբայրների կողմից և անվանակոչվել է նրանց անունների սկզբնատառերով: Գործունեությունը սկսելով դեռևս 1991թ.-ին` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն` «ՎԱՍ Գրուպ»-ը տարիների ընթացքում բիզնեսի գրագետ կազմակերպման, կառավարման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կարողացել է ոչ միայն ամրապնդել իր դիրքերը հայաստանյան շուկայում, այլև ընդլայնել իր գործունեությունը բիզնեսի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդամթերքի ներմուծումը, մանրածախ և մեծածախ առևտուրը, արտադրությունը և հանրային սնունդը: Ներկայումս ընկերությունն ունի խոշոր պահեստային տարածքներ, բեռնատար և մարդատար ավտոտրանսպորտի մեծ պարկ, լայն տեղաբաշխման ցանց` ՀՀ ամբողջ տարածքում և ԼՂՀ-ում, երկու սուպերմարկետ` մանրածախ առևտրի ոլորտում, հացամթերքի, պահածոների, աղցանների արտադրություն: Այսօր «ՎԱՍ Գրուպ»-ը դինամիկ զարգացող և հաստատուն քայլերով առաջ շարժվող ընկերություն է, որը ունենալով առևտրային գործունեության մեծ փորձ և լավ պատկերացնելով ժամանակակից շուկայի վիճակը` ձգտում է քայլել ժամանակին համընթաց, լինել նպատակասլաց, գործել գրագետ, ինչն էլ հանգեցնում է ընկերության և իր գործընկերների բիզնես-նպատակների արդյունավետ իրականացմանը: Компания «В.А.С. Груп» была основана в 2000 г. братьями Казарян - Варданом, Артуром и Самвелом - и названа так согласно их инициалам. Начав свою деятельность еще в 1991 г. в качестве маленькой компании, занимающейся розничной торговлей, «ВАС Груп» благодаря грамотной организации и управлении бизнесом, а также профессионализму высоквалифицированных специалистов, смогла не только укрепить свои позиции на армянском рынке, но также расширить сферу своей деятельности в таких областях, как импорт и реализация продуктов питания посредством собственной дистрибьюторской сети, оптовая и розничная торговля, производство, общественное питание. В настоящее время компания «В.А.С Груп» владеет крупной базой складских помещений, большим парком грузового и легкового автотранспорта, широкой дистрибьюторской сетью, охватывающей всю территорию РА и Нагорного Карабаха, двумя супермаркетами в сфере розничной торговли, производством. Сегодня «В.А.С Груп» является динамично развивающейся и уверенно движущейся вперед компанией, которая, имея большой опыт коммерческой деятельности, а также хорошо представляя себе реалии сегодняшнего рынка, всегда стремится идти в ногу со временем, быть целеустремленной, действовать грамотно, обеспечивая таким образом эффективное осуществление бизнес-целей компании и ее партнеров.