«Ռենա» ռեստորանային համալիր/ Rena restaurant

«Ռենա» ռեստորանային համալիր՝ վայր, որտեղ կարող եք անցկացնել ինչպես ընտանեկան, այնպես էլ ավելի լայն շրջանակ ընդգրկող միջոցառումներ կամ պարզապես վայելել հանգիստը` համտեսելով հայկական խոհանոցի անմահական ուտեստներն ու ունկնդրել գեղեցիկ երաժշտություն: «Ռենա» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացել 2005 թվականի հոկտեմբերին, գտնվում է քաղաքի հնագույն թաղամասերից մեկում՝ Շենգավիթ վարչական շրջանում (երրորդ մաս): Բացման օրից ի վեր այն իր հաճախորդների համար հանդիսացել է գեղեցիկ միջավայրն ու համեղ խոհանոցը վայելելու վայր: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր հյուրերին, որոնք այս 11 տարիների ընթացքում այցելել են մեզ և նպաստել ռեստորանային համալիրի ընդլայնմանը։ Մեր հավատարիմ հաճախորդների շնորհիվ ընդամենը մեկ դահլիճ ունեցող ռեստորանից «Ռենան» վերածվել է եռահարկ համալիրի: «Ռենա» ռեստորանում կա հարսանյաց սրահ՝ նախատեսված 250 մարդու համար, որտեղ կարող եք անցկացնել Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունը: «Ռենա» ռեստորանային համալիրում գործում են նաև բանկետային 3 սրահ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր արտաքին ձևավորմամբ և շքեղությամբ: Սրահները նախատեսված են 30-100 մարդու համար: Համեցեք ;) Այստեղ հնչում է բազմաժանր կենդանի երաժշտություն: «Ռենա» ռեստորանային համալիրը աշխատում է ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր: