Practic Business Training

«Պրակտիկը» կրթական ու խորհրդատվական նախագիծ է, որն իր մեջ ներառում է 8 բլոկ՝ 1. Նիշայի ընտրություն։ Բիզնեսը սկսվում է շուկայում նիշան նկատելուց և այդ նիշային համապատասխան պրոդուկտ ստեղծելուց։ Ինչպե՞ս ընտրել նիշա, ինչո՞վ առաջնորդվել սկզբնական փուլում և ի՞նչ թաքնված նիշաներ կան շուկայում։ 2. Պրոդուկտ։ Ինչպե՞ս ստեղծել պրոդուկտ՝ նյութական և ոչ նյութական պրոդուկտներ, պրոդուկտի օգտակարությունը և հաճախորդի խնդիրը լուծելու որակները, նոր պրոդուկտը՝ որպես գործող բիզնեսի աճի կարևոր բաղադրիչ, MVP-ն՝ որպես սկսնակ բիզնեսի «ստարտի» կարևոր պայման։ 3. Հաճախորդների ներգրավվում։ Այս փուլը սկսվում է գաղափարի, պրոդուկտի և նաև բիզնեսի փաթեթավորմամբ։ Ճիշտ փաթեթավորված պրոդուկտը շատ հեշտացնում է վաճառքի և մարքեթինգի աշխատանքը։ Երբեմն նույնիսկ ճիշտ փաթեթավորումն աբողջովին վաճառում է պրոդուկտը։ Հաճախորդների ներգրավման օնլայն ու օֆլայն եղանակները։ 4.Վաճառքներ։ Նախորդ փուլերից գոյացած հաճախորդների ուշադրությունն ու հոսքն այս փուլում շարունակվում է վաճառքների գործընթացով, ակտիվների փոխանակում (գումար՝ պրոդուկտի դիմաց) լինում է այս փուլում։ Ինչպե՞ս ոչ թե վաճառել, այլ խորհրդատվություն տալ հաճախորդին։ 5. Վաճառքից հետո և վաճառքին զուգահեռ սկսվում է սպասարկման փուլը։ Այս փուլում կազմակերպությունը, բացի հաճախորդի հիմնական պահանջմունքից (որը բավարարում է հիմնական պրոդուկտը), բավարարվում են այլ լատենտ և ոչ լատենտ պահաջմունքեր։ Փաստացի սպասարակումն ինքնին պրոդուկտ է, որը նպատակ ունի մի շարք այլ պահանջմունքեր բավարարելու՝ հիմնական պահանջմունքից բացի։ Սպասարկման փուլն ավելացնում է հաճախորդի լոյալությունն, որն էլ ուղիղ ձևով ամրացնում է բիզնեսը։ 6. Բանակցություններ։ Բիզնեսի յուրաքանչյուր փուլում մենք ձեռք ենք բերում պայմանավորվածություններ՝ մատակարարների, գործընկերների, աշխատակիցների, հաճախորդների և ներդրողների հետ։ Բանակցությունների հմտությունները հնարավորություն են տալիս հասնել փոխշահավետ պայմանավորվածությունների՝ օգուտի «ծանրության կենտրոնը» տեղափոխելով Ձեր կողմ։ 7. Ֆինանսներ։ Ֆինանսական ու հաշվապահական հաշվառումը բիզնեսի ողնաշարն է և ղեկավարների կողմից ճիշտ որոշումներ կայացնելու հիմքը։ Ֆինասական հաշվառումը կազմակերպության «приборная панель»-ն է, առանց որի .... 8. Մենեջմենթ։ Վերոնշյալ բոլոր 7 փուլերը եթե չղեկավարվեն ու մեկ ընդհանուր օրգանիզմ չդառնան, բիզնեսը չի զարգանա։ Ինչպե՞ս հավաքել կոմպետենտ մարդկանց։ իՆչպե՞ս այդ մարդկանց խմբից ձևավորել թիմ, ինչպե՞ս ստեղծել արդյունքների հասնելու թիմային գործելաոճ (թիմի առանձին վերցրած ոչ մի անդամ մենակով չի կարող ստեղծել այդ արդյունքը), ինչպե՞ս պատվիրակել, պահանջել, լիազորել, վերահսկել, առաջնորդել... Նախագծի հիմնադիրներ Գևորգ Պողոսյանն ու Գրիգոր Առաքելյանը վստահ են, որ այս 8 փուլերում արված գրագետ աշխատանքը կարող է կյանքի կոչել անգամ ամենաամբիցիոզ նախագծերը։ Նախագիծը մեկ անգամ թեստ է արվել 40 գործարարի մասնակցությամբ (փոքր ու միջին բիզնես) և նպատակ ունի կրթական, փորձի փոխանակման ու խորհրդատվական ծառայություննեի ֆորմատով զարգացնել փոքր ու միջին բիզնեսը։ Նախագիծը կարող է նաև օգտակար լինել խոշոր բիզնեսի ղեկավար անձնակազմի համար։