LiveAuction

Օնլայն աճուրդի մասնակցելը ամենաարագ և ամենահեշտ եղանակն է ցածր գնով որևէ ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու համար: Ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից համակարգչի, պլանշետի և հեռախոսի միջոցով Դուք կարող եք անվճար գրանցվել մեր կայքում և մասնակցել իրական ժամանակում ընթացող աճուրդների: Դուք եք գլխավոր գործող անձը աճուրդում, քանի որ հենց Դուք եք որոշում ապրանքի վերջնական գինը: Մենք ապահովում ենք հավասարություն բոլոր մասնակիցների միջև և երաշխավորում ենք արդար մրցակցություն: Մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում մեր աշխատանքին և ստեղծում ենք լայն հնարավորություններ մեր մասնակիցների համար, Ձեզ համար: