Cover

Cover ընկերությունը բազմատեսակ գործվածքների, կտորների և տեխնիկական օգտագործման այլ տեքստիլ արտադրանքի խոշորագույն մատակարար է Հայաստանում: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին այնպիսի գործվածքներ և կտորներ, որոնք մշտապես պահանջված են շուկայում, համապատասխանում են եվրոպական չափանիշներին, անընդհատ թարմացվում են և համահունչ են նորաձևության միտումներին: Cover ընկերությունը հանդիսանում է Dickson համաշխարհային բրենդի ներկայացուցիչը Հայաստանում, ինչ արդեն իսկ վստահության, որակի ու շահավետության երաշխիք է: Վստահելի է, քանի որ մենք գնահատում ենք մեր հեղինակությունը և մտածում մեր հաճախորդների հաջողության մասին: Շահավետ է, քանի որ ընկերությունը կարող է առաջարկել ընտրության լայն տեսականի շահավետ գնով: Մենք առաջարկում ենք կտորներ հյուրանոցների, հանգստյան գոտիների, բիզնես կենտրոնների, ռեստորանների, մանկական սրահների, թատրոնների/կինոթատրոնների և այլ հասարակական վայրերի համար: Տվյալ կտորները չեն կորցնում իրենց որակը ժամանակի ընթացքում, ինչպես նաև չեն կորցնում իրենց տեսքը լվանալուց հետո: Կտորները հրակայուն են (շնորհիվ օպտիկամանրաթելի կրակը չի բռնկվում), հեշտ են մաքրվում, դիմացկուն են և շնչող, թունավոր չեն, պահպանում են ձևը, բացի այդ՝ ծալքեր չեն առաջանում: Նմանատիպ կտորները կարելի է օգտագործել, օրինակ, բազմոցների, բազկաթոռների, աթոռների, վարագույրների, բարձերի, մահճակալի ծածկոցների, սփռոցների համար, ինչպես նաև կարող են կիրառվել անձրևանոցների համար: Ընկերության բազմազան տեսականու մեջ ներառված են նաև բացօթյա տարածքների օգտագործման համար նախատեսված կտորներ: Այս գործվածքները պատրաստվում են պոլիեսթերից կամ ակրիլից, ինչի շնորհիվ էլ դրանք չափազանց ամուր և դիմացկուն են: Քամիները, փոշին և այլ մեխանիկական ազդեցությունները չեն հասցնի որևէ էական վնաս տվյալ կտորներին, և ամենակարևորը՝ արևից չի փոխվի կտորների գույնը: Այս կտորները կօգնեն Ձեզ պատշպանվել արևից՝ ծառայելով որպես ծածկոց պատշգամբների, բացօթյա սրճարանների, շինությունների մուտքերի, պատուհանների և դռների համար: Դրանք կարելի է օգտագործել նաև բացօթյա տեղադրված կահույքի համար, զբոսանավերի, ավտոմեքենաների սրահների երեսպատման, ամառանոցների ինտերիերի համար: Ընկերությունն առաջարկում է նաև մարկիզա կտորներ, որոնք անջրանցիկ են և պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այս ամենից բացի Cover ընկերությունը մասնագիտացած է շերտավարագույրների ներկրման ասպարեզում: Մեզ մոտ կարող եք գտնել հորիզոնական և ուղղահայաց ձևի պլաստիկ ու մետաղյա շերտավարագույրներ, որոնք լայնորեն կիրառվում են գրասենյակներում, արտադրական շինություններում, հյուրանոցներում, հիվանդանոցներում, բնակարաններում: Շերտավարագույրները պաշտպանում են անձրևից, արևից, փոշուց, կարգավորում են ջերմային կամ օդային հոսքերը: Կարևոր առավելություններից է նաև այն, որ շերտավարագույրները տեսողականորեն մեծացնում են սենյակի տարածքը: Cover ընկերության հետ աշխատելը կօգնի Ձեզ ազատվել ավելորդ հոգսերից, քաշքշուկներից: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների ժամանակը և մատուցում ենք որակյալ ծառայություններ և որակյալ ապրանքներ: Մենք առաձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ապրանքների որակին` բավարարելով բոլոր հաճախորդների պահանջները: