alp.am

Բազմամյա փորձի (շուրջ 15 տարի շուկայում), որակի ապահովման ու շուկայի զարգացման տենդենցներին հետևելու շնորհիվ ALP-ն հասցրել է դառնալ հայաստանյան շուկայի առաջատար ու ճանաչված ընկերություններից մեկը: Ընկերությունն առաջարկում է տարբեր ոճի ու բարդության ապակե կոնստրուկցիաներ՝ - Լոգախցիկներ - Դռներ - Միջնորմեր - Ֆասադներ - Վիտրաժներ Ինչպես նաև՝ - Շերտավարագույրներ - Բազրիքներ - Վանդակաճաղեր Պատվերների գրանցման, ձևակերպման արագությունն ու կիրառվող հատուկ տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրանքը պատվիրատուին առաքել պատվերն ընդունելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում: Ընկերությունը մասնաճյուղեր ունի նաև Ռուսաստանում և Վրաստանում: