SiaMoods

SiaMoods ապրանքանիշի զարդերը միաձուլում են եվրոպական ժամանակակից դիզայնն ու թաիլանդական ձեռագործ ոսկերչության լավագույն ավանդույթները: SiaMoods ձեռագործ զարդերը պատրաստվում են 925 հարգի արծաթից` օգտագործելով սադափի բազմաթիվ տարատեսակներ, մարջան (Coral), բնական մարգարիտ, ագաթ, ամետիստ, տոպազ, վագրի աչք, փիրուզ, օնիքս, հեմատիտ և այլ կիսաթանկարժեք քարեր: Մեր նպատակն է պարգևել մեր հաճախորդներին բարձր տրամադրություն և հաճելի պահեր՝ առաջարկելով բարձրորակ և յուրահատուկ զարդեր մատչելի գներով, և ապահովել բարձրակարգ սպասարկում: SiaMoods-ի զարդերը բարձր են գնահատվում տարբեր տարիքի և զանազան նախասիրություններ ունեցող կանանց կողմից: Մեր առաջարկած զարդերը ոչ միայն հասանելի են բոլոր կանանց համար, այլ նաև կարող են լինել նրանց ցանկացած հանդերձանքի գեղեցիկ լրացումը: SiaMoods-ը համադրում է ժամանակակից նրբագեղությունն ու առաջատար նորաձևությունը ստեղծելով զարդերի ընտրանի բոլոր առիթների համար: